Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

ՀՅԴ Բելգիայի կոմիտեն մերժել է հանդիպել Սինանյանին

ՀՅԴ Բելգիայի կոմիտեն մերժել է հանդիպել Սինանյանին
17.11.2023 | 14:12

«Բելգիայի հայերի կոմիտեն» նոյեմբերի 1-ին նախաձեռնել էր հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերով հատուկ հանձնակատար՝ Զարեհ Սինանյանի հետ։

ՀՅԴ Բելգիայի կիմիտեն իր բոլոր ուղեկից միություններով մերժել է մասնակցել այդ հանդիպմանը՝ նկատի ունենալով մինչ օրս Սինանյանի դրսևորած ապազգային և պառակտիչ գործնեությունը։

Հայաստանի կառավարության սույն ներկայացուցիչն իր նշանակման օրից ի վեր հանդես է եկել ապազգային խիստ արտահայտված վարքագծով, մեծ ջանքեր է ներդրել ավանդական ազգային կազմակերպությունների դերը Սփյուռքում նսեմացնելու և տասնամյակներով ստեղծված հզոր կառույցների փոխարեն նորաթուխ նշանակովի անձանց, արհեստականորեն, իբրև համայնքների ներկայացուցիչներ առաջադրելով։

Բնականաբար այս քաղաքականության պատվիրատուն պարոն Սինանյանի անմիջական պետերն են Հայաստանից, որոնք հայրենիքն այսօր գոյաբանական խնդիրների առջև են կանգնեցրել։

Հանդիպմանը ՀՅԴ ներկա չգտնվելը ոչ մի աղերս չունի սփյուռքյան բոլոր կարող ուժերը հանուն Արցախի և այլ հրատապ ազգային խնդիրների շուրջ համախմբելու մեծ հրամայականի հետ, սակայն միասնության գաղափարը երբեք չեն կարող իրականացնել Հայրենիքը վաճառքի հանած ապազգային ուժերը։

Լիահույս ենք՝ այս ակնառու ճշմարտությունը հետզհետե է՛լ ավելի կհաստատվի, որպեսզի ազգի կարող ուժերը վերջնականապես հանեն մեր երկիրը այս աղետալի վիճակից։

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3772

Մեկնաբանություններ